Մարդիկ պարտքի տակ են, քանի որ հանրային բարիքները՝ առողջապահությունը, բնակարանային ապահովությունը, կրթությունը, երեխաների ու մեծահասակների խնամքը, սահմանափակ չափով են հասանելի։ Տարիներ շարունակ մենք դատապարտել ենք անհատներին՝ կրելու կյանքի այս տարրական անհրաժեշտությունները հոգալու բեռը՝ պարտքով, արյուն-քրտինք թափելով։ Անհրաժեշտ է հրատապ կարգով փոխակերպել այդ բեռը հանրայնացած բարիքների։ — Հոդվածի հեղինակներ Ֆարին Փարվեզն ու Մարտինո Քոմելլին Պրոգրեսիվ Ինթերնեշընըլի պարտային արդարության կոլեկտիվի անդամներ են։ Ֆարին Փարվեզը սոցիոլոգիայի դասախոս է Մասաչուսեթսի համալսարանում (Ամհերսթ)։ Մարտինո Կոմելին Կենտրոնական եվրոպական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոկտորական թեկնածու է